Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում
այսօր` սեպտեմբերի 27-ին, շարունակվեց Կարեն Եսայանի սպանության գործի դատավարությունը:
Այս դատական նիստի ընթացքում փակվեց մեղադրող կողմի հիմնական ապացույց հանդիսացող տեսաերիզների
և դիվիառների դիտման փուլը և հաջորդեց մյուս իրեղեն ապացույցների հրապարակումը և փորձագետների
հարցաքննոթյունը: Բավականին լարված մթնոլորտում ընթացող դատական նիստին հրապարակվեցին
իրեղեն ապացույց հանդիսացող հագուսը, կոշիկները, սակայն պարկերիի բացման ժամանակ պաշտպանական
կողմը բազմիցս ուշադրություն հրավիրեց փաթեթավորման և կնիքման շուրջ, նույնիսկ ցույց
տվեց ինչպես հնարավոր է առանց թուղթը վնասելու գրասենյակային կարիչով նույն թուղթը
, միևնույն անցքերով կարել, բացի այդ ասեղի միջոցով քանդեց քարկապը առանց վնասելով
թելը, սակայն մեղադրող կողմը պարբերաբար հակառակն էր պնդում, որ անհնար է: Այնուհետև ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հարցաքննությունը
հետաձգվեց վերջինիս անպարաստ լինելու պատճառով, որի կապակցությամբ միջնորդություն ներկայացվեց
ամբաստանյալի հարցաքննությունը հետաձգել և հրավիրել փորձագետներին դատարանում ցուցմունք
տալու համար: Փորձագետ` Ս. Գրիգորյանի, ցուցմունքի ժամանակ անճշտություն եղավ կապված
փաթեթների հետ, փորձագետը սխալմամբ նշեց, որ
ստացել է 4 տեսասարք և մեկ սկավառակ` բանկոմատի ձայնագրությամբ, ապա իր կողմից արված
եզրակացությանը ծանոթանալուց հետո և մեղադրող կողմի հարցադրումից հետո նշեց, որ սխալվել
է: Ստացել է 5 տեսասարք: Սակայն նշենք, որ նախորդ դատական նիստում ևս վիճարկվում է
6 տեսասարէերի առկայությունը, որոնցից 2-ը կրում էին նույն 1-ին փաթեթ անունը: Ինչ վերաբերվոմ է տեսասարքերի վրա կոդերի առկայությանը,
ապա փորձագետը նշեց, որ եթե առկա է եղել, կամ իր կողմից է դրվել, ապա անխտիր
կնշվեր այդ մասին փորձագիտական եզրակացության մեջ: Ի հավելումն փորձագետը նաև նշեց,
որ փաթեթների ստանալուց հետո մինչև բացելը նկարվում են , ապա նկարները պահվում են փորձագիտական
կենտրոնում:
Դատական նիստը հետաձգվեց:
No comments:
Post a Comment